Մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը
Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել խոցելի կանանց պաշտպանությունը Հայաստանում մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր ձեռնարկությունների ստեղծման միջոցով:
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ԼՂ-ից բռնի տեղահանված 18-65 տարեկան խոցելի կանայք, ինչպես նաև 2020 թվականի պատերազմում զոհված կամ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների կանայք և մայրերը, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունեն փոքրձեռնարկությւոն ստեղծելու մտադրություն:
Փոքր ձեռնարկատիրական ծրագրերը դիտարկելիս նախապատվությունը կտրի գյուղատնտեսական և արտադրական ոլորտներին վերաբերող գաղափարներին:
Ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ՝ https://rb.gy/ovxyc1
մասնակցության հայտի հղումը՝ https://rb.gy/z5jmq7
Ծրագիրն իրականացվում է ԿԶՀՀ-ի կողմից Սուրբ Սարգիս բարեգործական կազմակերպության և Սոցալական Օգնության Հայկական միության համաֆինանսավորմամբ: