Վերին Լարսը կրկին աշխատում է
Վրաց- ռուսական սահմանին «Վերին Լարս» անցակետով երթևեկությունը կրկին վերականգնվել է և իրականացվում է շուրջօրյա:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդման համաձայն, «Կազբեկ» անցակետում մաքսային հսկողությունն այժմ իրականացվում է երկու ուղղություններով՝ առանց ժամանակային սահմանափակումների: