Մարզերում կատարվող աշխատանքների մասին՝ համառոտ

Համաձայն տարածքային կառավարման մարմինների հրապարակումների.

  •  Արմավիր քաղաքում՝ հրապարակամերձ հատվածում ժամանակակից լուծումներով այգի է կառուցվում: Ծրագիրն իրականացվում է մասնակցային բյուջետավորման շրջանակներում` համայնք-կառավարություն համագործակցությամբ։ Արժեքը կազմում է 140.3 միլիոն դրամ։

 Կառուցվելու են ամֆիթատրոն, ճեմուղիներ, այգում կլինեն ջրային հատվածներ, զրուցարաններ, այգին կլինի նոր ծառատեսակներով և դեկորատիվ բույսերով հարուստ կանաչապատ տարածք, կունենա անվաչմուշկների և սքեյթների համար նախատեսված հատված:

 Այգու շինարարությունը կավարտվի 2024 թվականի դեկտեմբերին, շահագործման կհանձնվի 2025 թվականի գարնանը:

  •  Բացվել է Արմավիրի սմարթ ավանի առաջին կառույցը
  • Վայոց Ձորում՝ Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրում բացվել է Մ․Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզադահլիճը։
  • Հոկտեմբերի 5 նշվելու է Վանաձորի օրը:
  • Նույն օրը՝ քաղաքի 480-ամյակի կապակցությամբ տոնակատարություններ են սպասվում նաև Դիլիջանում:
  •  Կոտայքի մարզի Հրազդանի թվով 4 մանկապարտեզում (Հրազդանի թիվ 4, 6,8 և թիվ 11)  ընթանում են շինարարական աշխատանքներ։ Արձանագրված թերությունների վերաբերյալ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ։
  •  Գեղարքունիքում մեկնարկել են Սևան համայնքի Իսահակյան, Սայաթ-Նովա, Աբովյան, Էներգետիկների, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելի, Սյունյաց, Ռուսական, Գեղամա, Աշոտ Երկաթ, Կոմիտաս, Բաբաջանյան, Ելենովկա, Բարեկամության, Խաղաղության, Հովհ. Շիրազ փողոցների հիմնանորոգում և Սևան համայնքի Գագարին բնակավայրի Շիրազի փողոցի ասֆալտապատման առաջին փուլի աշխատանքները։  Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել հաջորդ տարեսկզբին։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 636 միլիոն 309 հազար 550 դրամ, որի 50 տոկոսը կամ 318 միլիոն 154 հազար 775 դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը և 50 տոկոսը Սևանի համայնքապետարանը։
  •  Տավուշում, քննարկվել է 2024 թվականին մարզի բնակչությանը անվճար թափուկ վառելափայտի տրամադրման հարցը: Նշվել է, որ թափուկ վառելափայտի տրամադրման առաջնահերթությունը տրվելու է անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց, ովքեր ընտանեկան և սոցիալական նպաստ են ստանում։
  • Տավուշում ՀՕՖ-ը վերանորոգում է Գանձաքարի մանկապարտեզը.