2023-ին Ռուսաստանում ամենաշատ վնաս կրած ընկերությունների ցանկի առաջատարը Գազպրոմ-ն է
Forbes-ի վարկանիշի համաձայն, 2023թ. արդյունքներով «Գազպրոմը» զբաղեցրել է առաջին տեղը Ռուսաստանի ամենամեծ վնասը կրած ընկերությունների շարքում։ Ցուցակը հրապարակվել է պարբերականի կայքում։
«Գազպրոմի» զուտ վնասը 2023թ. կազմել է 583,1 մլրդ ռուբլի։ Սա ընկերության առաջին վնասն է 25 տարիների ընթացքում։
Վնասի չափով երկրորդ տեղը զբաղեցնում է Ամուրի գազաքիմիական համալիրը, որի զուտ վնասը կազմում է 71,9 մլրդ ռուբլի։
Երրորդ հորիզոնականում Ozon-ն է, որի զուտ վնասը նախորդ տարի կազմել է42,7 մլրդ ռուբլի։