Խոշոր տերությունների` աշխարհին տիրելու անհագ ախորժակը՝ փախստականների ճգնաժամի պատճառ

Փախստականների ճգնաժամը ոչ այնքան քաղաքական դիսկուրսի հարց է, որքան հումանիտար իրավունքի։ Միջազգային հանրությանը չի հաջողվել  կանխել մեծ թվով փախստականների հոսքի հիմնական պատճառը` ասում է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն` անդրադառնալով աշխարհում փախստականների հոսքին։

«Ռադիոլուր»-ի զրուցակցի կարծիքով` զինված հակամարտությունները, քաղաքական հետապնդումները, տնտեսական անկայունությունը փոխշաղկապված են, և այս ամենի հիմքում միջազգային հարաբերությունների խոշոր սուբյեկտների անհաշտ և ոչ կառուցողական հարաբերություններն են։

Փախստականների թիվն աշխարհում այսօր հասել է աննախադեպ մակարդակի:ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով` մոտ 100 միլիոն մարդ հարկադրաբար տեղահանվել է՝ պատերազմների, հետապնդումների և մարդու իրավունքների խախտումների պատճառով: Փախստականներին ընդունող երկրները բախվում են բազմաթիվ խնդիրների։ Փախստականների ճգնաժամը 21-րդ դարի ամենամեծ մարդասիրական մարտահրավերներից մեկն է:

Փախստականների ճգնաժամի պատճառների, ընդունող երկրների մարտահրավերների, միջազգային արձագանքի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Աղբյուրը՝ hy.armradio.am