Վարդենիս համայնքում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2024 թվականին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում հաստատվել է 3 ծրագիր՝ 9 ենթածրագրերով։ 
Նշված ծրագրերի պայմանագրային արժեքը կազմում է 213 միլիոն 625 հազար 850 դրամ, որի 111 միլիոն 206 հազար 845 դրամը պետության և 102 միլիոն 419 հազար 005 դրամը՝ համայնքի մասնաբաժինն է։
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել է Վարդենիս քաղաքի 6 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման ծրագիրը, որի պայմանագրային արժեքը կազմում է 75 միլիոն 587 հազար 580 դրամ։
Ծրագրի 50 տոկոսը՝ կամ 37 միլիոն 793 հազար 790 դրամը պետության և 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանի մասնաբաժինն է։ Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2024 թվականի նոյեմբեր ամսին։
2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտական փուլում են գտնվում Վարդենիս քաղաքի 10 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 161 միլիոն 740 հազար 550 դրամ, որի 50 տոկոսը՝ կամ 80 միլիոն 870 հազար  275 դրամը՝ պետության և նույնքան էլ Վարդենիսի համայնքապետարանի մասնաբաժինն է։ Այս ծրագրին աջակցել են այլ ներդրողներ, որի գումարի չափը կազմում է 8 միլիոն 484 հազար 332 դրամ։
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթացքի մեջ են Վարդենիս համայնքի Փամբակ, Արփունք, Ծովակ, Խաչաղբյուր, Ավազան, Ակունք, Կարճաղբյուր, Լճավան բնակավայրերում լուսավորության ցանցի կառուցման նպատակով։
 Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 միլիոն 939 հազար  200 դրամ, որից 26 միլիոն 363 հազար 520 դրամը՝ պետության և 17 միլիոն 575 հազար 680 դրամը Վարդենիսի
համայնքապետարանի մասնաբաժինն է։ Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2024 թվականի նոյեմբեր ամսին։
Վարդենիս քաղաքում մեկնարկել է նաև 2023 թվականից տեղափոխված Գայի փողոցի ասֆալտապատման խոշոր ծրագիրը, որի պայմանագրային արժեքը կազմում է 668 միլիոն 253 հազար 336 դրամ։ Ծրագրի 50 տոկոսը կամ 334 միլիոն 126 հազար 668 դրամը պետության և նույնքանն էլ համայնքի մասնաբաժինն է։
 Այս աշխատանքները ևս նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա նոյեմբեր ամսին։