Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1մլն 590 հազար դրամ է

Երեկ  Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը  հայտարարություն տարածեց համայնքում տեղի ունեցած ապօրինի ծառահատման հեղինակներին բացահայտելու հարցում իրավապահներին անվերապահ աջակցելու մասին։ 

ԲԸՏՄ-ի այսօր  տարածած հաղորդագրության  համաձայն՝ Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում արձանագրվել է 45 հատ 8-17սմ կոճղի տրամագիծ ունեցող «Արագաաճ բարդի» տեսակի հատված ծառ։ Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.590.000 ՀՀ դրամ։

Վարչական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։