Մետրոպոլիտենն այս ամսից կանցնի վճարման միասնական համակարգի
Ընդհանուր առմամբ 1 շաբաթում մետրոյից օգտվել է 582 622 ուղևոր, որից ավելի քան 341 հազարն օգտվել է էլեկտրոնային վճարման համակարգից։
Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջն ամբողջությամբ կհրաժարվի ուղևորության վճարման համար նախատեսված ժետոններից։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
Նրա խոսքով` այս շաբաթ նախատեսված 552 699 ուղևորից մետրոյից օգտվել է 582 622 ուղևոր։ Միասնական վճարային համակարգով անցել է նրանցից 341 հազար 589–ը։
Նշենք, որ դա պայմանավորված է տրանսպորտի վճարման միասնական համակարգի անցնելու հանգամանքով։ Արդեն մի քանի ամիս է, որ յուրաքանչյուր կայարանում 1 անցակետով էր հնարավոր ժետոնով անցնել, մնացածը գործում են էլեկտրոնային համակարգի միջոցով։