Մի օր փլվելու են 4-րդ ռիսկայնության շենքերը, այդտեղ բնակարանների գինը զրոյին մոտ է, բայց մարդիկ դուրս չեն գալիս. Ավինյան

Միշտ պետք է հիշենք, որ այս ծրագրերում Երևանը որևէ պարտավորություն չունի, սա բարի կամքի դրսևորում է, սա երևանցիների անվտանգության խնդրի լուծում է մեզ համար։ Այս մասին Երևանի գործակարգավարական խորհրդակցությանն ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների հետ առաջացած խնդրին։

Նշենք, որ այս փողոցում վթարային շենքերը նախատեսված է քանդել, փոխարենը նորակառույց շենքեր կառուցել, իսկ քանդվելիք շենքի բնակիչներին նախատեսվում է նորակառույցներում տրամադրվել բնակարաններ։ Այս պահին 76 գույք ունեցողներից 18-ի հետ դեռևս կնքված չեն պայմանագրեր։ Ընդ որում, պատճառը ոչ միայն գնի հետ կապված անհամաձայնությունն է, այլ խնդիրները տարատեսակ են։

«Խոսքը գնում է 4-րդ կարգի ռիսկայնության շենքի մասին, որը չգիտես՝ երբ կփլվի, բայց որ կփլվի, վստահաբար։ Ամենայն հարգանքով՝ այդ բնակարանենրի արժեքը զրոյին մոտ է։ Զրո արժեք ունեցող բնակարանների համար Երևանի քաղաքապետարանը նախագծել է ծրագիր, որով բնակիչներին միաժամանակ վարձի գումար է փոխհատուցվելու, որից հետո նույն տեղում կառուցված շենքում նույն բնակիչներին արդեն արժեքավոր բնակարաններ են տրամադրվելու»,-ասաց Ավինյանը՝ դիմոլով Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչներին, ովքեր ձգձգում են այս գործընթացը՝ ընդգծելով, որ այս ձգձգումները ր դատական պրոցեսները կարող են բերել նրան, որ քաղաքապետարանը առհասարակ հրաժարվի այս պրոցեսից։

«Ծրագրի համար մենք ունենք ժամկետներ, եթե ծրագրերը ժամկետներում չլուծենք, դրանից կհրաժարվենք»,-ասաց նա։

Աղբյուրը՝  .pastinfo.am