Փաշինյանը Մոսկվա է մեկնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՌԴ։  Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ  ՀՀ կառավարության ղեկավարը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Հիշեցնենք, որ Մոսկվայում այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: