Նորաշենի դպրոցում վերականգնվող էներգիա են սկսել օգտագործել

Արագածոտի մարզի բարձրադիր Ծաղկահովիտ համայնքում գտնվող Նորաշենի Ռաֆիկ Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում ջեռուցման խնդիրը լուծվել է վերականգնվող էներգետիկայի շնորհիվ։ 
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 9 մլն դրամի հատկացմամբ Նորաշենի դպրոցում հիմնվել է 25․3 ԿվՏ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ 
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, Ծաղկահովիտի համայնքապետ Նորաին Հակոբյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ դպրոցում երեկ նշվեց կայանի հանդիսավոր բացումը։ 
Արդեն գրեթե մեկ տարի գործող կայանի աշխատանքն ու դրված խնդիրների լուծումը մասնագետներից զատ ուսումնասիրել ու հաշվարկել են նաև դպրոցի ավագ դասարանների բնագիտական ուղղությունն ընտրած աշակերտները։ 
Նշվել է, որ նախորդ տարիներին դպրոցի էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը կազմում էր 3 մլն դրամ, իսկ այժմ  այդ ծախսը զրոյացվել է, գումարը խնայվում է։