Աշխատավարձերը կբարձրանան, աղքատությունը կնվազի. Իրակլի Կոբախիձեն Վրաստանին բարեկեցություն է խոստանում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է «Վրացական երազանք»-ի նախընտրական ծրագիրը:

Ծրագրի սոցիալ-տնտեսական հատվածում իշխող ուժը վերընտրվելու դեպքում խոստանում է՝

  • մինչև 2028 թվականը Վրաստանում միջին աշխատավարձը կկազմի 3500 լարի,
  • Վրաստանի տնտեսությունը կաճի մինչև առնվազն 130 միլիարդ լարի՝ մեկ շնչին ընկնող 36000 դոլար ՀՆԱ-ով,
  • առաջիկա 4 տարիներին կներգրավվեն 9 միլիարդ դոլարի լրացուցիչ օտարերկրյա ուղղակի ներդրումներ,
  • աղքատության մակարդակը կնվազի մինչև 4%, սա մոտ 150 հազար մարդ է՝ այս պահին 440 հազարի դիմաց,
  • կստեղծվի 200 հազար նոր աշխատատեղ,
  • «Արտադրված է Վրաստանում» ծրագրով ձեռնարկատերերին պետական ​​աջակցության ընդլայնում` 1.5 միլիարդ լարի բյուջեով,
  • 4 տարում երկրի բյուջեն կգերազանցի 50 միլիոն լարին՝ գրեթե կրկնապատկվելով,
  • կառավարությունը 3 միլիարդ լարի կծախսի գյուղատնտեսության զարգացման վրա,
  • 2 միլիարդ լարի կհատկացվի մարզերի զարգացմանը,
  • Անակլիա նավահանգիստը կընդունի առաջին նավերը մինչև 2029-ը,
  • երկաթուղու բեռների տարանցման հզորությունը 27 միլիոնից կհասցվի 48 միլիոն տոննայի,
  • սևծովյան մալուխը թույլ կտա ինտերնետը միացնել եվրոպական համակարգին, աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2030-ը,
  • օդային տարածքում կավելանա Վրաստանի տարանցիկ գործառույթը, իսկ Թբիլիսիում կկառուցվի նոր օդանավակայան՝ տարեկան 18 միլիոն ուղևորով,
  • 4 տարվա ընթացքում Վրաստանում լիովին կգործի բնական աղետների վաղ ահազանգման ժամանակակից համակարգը։

Իսկ 4 տարի պահանջող գործընթացներին զուգահեռ գործող իշխանությունները խոստանում են վերընտրվելու անմիջապես հետո սեղմ ժամկետներում

  • տրամադրել հարկային արտոնություններ նորարար ստարտափների և հետազոտական ​​ընկերությունների համար,
  • մանկապարտեզների, սպորտի և արվեստի դպրոցների անձնակազմի աշխատավարձերը բարձրացնել 100 լարիով՝ ի լրումն 10%ի,
  • 160 միլիոն լարի կհատկացնել մշակութային ժառանգության պահպանման և արվեստագետներին աջակցելու համար,
  • օկուպացված գյուղական ենթակառուցվածքների զարգացման հատուկ ծրագիր մշակել. հաջորդ տարվանից դրա վրա տարեկան կծախսվի 20 միլիոն լարի: