ՀՀ պետական բյուջեի ծախսերի մասին՝ համառոտ

2024թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,708,576.5 մլն դրամ։ 2023 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 19․4% աճ։ 2024թ.-ի օգոստոս ամսին ծախսերը կազմել են 213,246.7 մլն դրամ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն.
Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 39.7%-ով, պաշտպանության ոլորտի ծախսերը՝ 3.0%-ով, հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը՝ 12.6%-ով, տնտեսական հարաբերություններինը՝  14.0%-ով  և այլն:
Նվազել են շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը՝ 10.6%-ով, 
Իսկ հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը՝ 9․8%-ով: