Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները հայտնի են
Ֆիզիկայի բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ջոն Հոփֆիլդին և Ջեֆրի Հինթոնին: Նրանք այդ պատվավոր մրցանակին են արժանացել արհեստական նեյրոնային ցանցերի միջոցով մեքենայական ուսուցման ոլորտում իրենց հայտնագործությունների և գյուտերի համար։
ՌԻԱ «Նովոստի»-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։
Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակակիրները հայտնի են դարձել երեք: Գիտնականներ Վիկտոր Ամբրոզը և Գարի Ռուվկունն պարգևատրվել են միկրոՌՆԹ-ի հայտնաբերման և հետտրանսկրիպցիոն գեների կարգավորման մեջ դրա դերի համար: