Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել Վ․ Պուտինի հետ հանդիպման արդյունքները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները: Սոցցանցում հայտնել է նրա մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ և կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել էներգետիկայի, կրթության և հումանիտար համագործակցության ոլորտներում:
Փաշինյանը Ռուսաստանի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ հանձնելով համանուն գրքույկը:
Բացի այդ, վարչապետը մտահոգություն է հայտնել մի շարք ռուս պաշտոնյաների կողմից տարածաշրջանային հարցերի քննարկման ժամանակ կիրառվող հռետորաբանության վերաբերյալ: Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության դիրքորոշումը տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ մնում է անփոփոխ ինչպես հրապարակային, այնպես էլ փակ քննարկումներում:
: