Դատախազությունը պահանջում է Դավիթ Հարությունյանից բռնագանձել 723 միլիոն դրամ, 15 գույք
Գլխավոր դատախազությունը պահանջում է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում իրականացնել։
ԳԴատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, մասնավորապես, դատախազությունը պահանջում է Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 12 անշարժ գույք, 3 շարժական գույք, 723 միլիոն դրամ:
Հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել ներկայացված հայցադիմումը։