Նոր Խարբերդում էլեկտրական շչակ կգործարկվի
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00–12:00 ընկած ժամանակահատվածում, Նոր Խարբերդ բնակավայրում ուսումնական նպատակով գործարկվելու է առկա էլեկտրաշչակը։
ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը բնակիչներին խնդրում է չանհանգստանալ և խուճապի չմատնվել: