Փորձագետ. Բնակվարձը 2026 ին արդեն կհասնի խելամիտ գների

Վարձով բնակարանների գները, մեծ հավանականությամբ, 2025 ի կեսերից սկսած կկարգավորվեն՝ 2026 ին արդեն հասնելով խելամիտ արժեքներին՝ միջինում  3 սենյակը (70_90մք) 90.000-120.000դրամի: Ֆեյսբուքյան հրապարակման մեջ նման կարծիք է հայտնել փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը:
Գնի վրա ազդելու են `
  • առաջարկի ավելացումը՝ պայմանավորված շահագործվող և շահագործվելիք շենքով և շարունակվող արտագաղթով ։
  • վաճառքի շուկայում առաջարկի լճացմամբ պայմանավորված անխուսափելի գնանկումը։
«Վաճառքի գինը իջնելու պարագայում վարձով ապրող մարդկանց մի մասը գնում է բնակարան և հանձնում իր վարձածը. վաճառքի գինն ու վարձը ուղիղ կապի մեջ են միմյանց հետ»,- գրել է նա ։
Ըստ նրա, բնակվարձ կարող է չիջնել, եթե օրինակ, «իշխանությունները որոշեն վարձակալության հարկը բարձրացնեն սարքեն 50% , ասենք 100.000դր վարձ ես տալիս 50.000 դր հարկ տուր ), բայց միևնույն է , գնանկումը այս պահին դա գործընթաց է որի դիմացը առնել չի լինի»։