Շաբաթ օրը Ենոքավանում՝ Yell Sport Fest
Հոկտեմբերի 12-ին տեղի կունենա առաջին Yell Sport Fest-ը Ենոքավանում: Յելլ Սպորտ Ֆեստ 2024-ի շրջանակներում Տավուշի մարզի աշակերտների և ուսանողների համար բոլոր վճարովի մրցույթները կլինեն անվճար: Միջոցառումը երիտասարդներին հնարավորություն կտա զարգացնել իրենց մարզական ունակությունները, ընդլայնել փորձը և ունենալ հիշարժան սպորտային օր Ենոքավանի լեռներում:
Փաառտոնի ծրագրում ներառված են.
- Մրցավազք լեռնային արահետներով՝ 3.5 կմ և 17 կմ
- Վերընթաց հեծանվավազք (10 կմ)
- Վոլեյբոլի թիմային մրցաշար
- Սպորտի թեմայով դասընթացների շարք
- Յոգայի վարպետության դաս
- Թիմային խաղեր, սպորտային իրերի վաճառք և ավելին:
Սպորտ Ֆեստի մրցութային տարբերակները հետևյալն են՝
- 3.5 կմ վազք լեռնային արահետներով
- 17 կմ վազք լեռնային արահետներով
- 10 կմ վերընթաց հեծանվավազք
Անվճար տեղ ամրագրելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես` հետևյալ հղումով. https://forms.gle/Kt4b2zEvoXwNP3YW8