Պատվաստանյութի ձեռքբերման նպատակով Առողջապահության նախարարության բյուջեում վերաբաշխում կլինի
ՀՀ առողջապահության նախարարությունը վերաբաշխում կանի ու 600 հազար դրամ կհատկացնի 2024թ. պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված նախազորակոչիկների և զորակոչիկների համար ջրծաղիկի պատվաստանյութեր ձեռք բերելու համար: Նման որոշում է ընդունել ՀՀ կառավարություն։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ակնկալվում է ՀՀ բնակչության շրջանում կանխարգելիչ պատվաստումների անվտանգ և արդյունավետ իրականացում, ինչի ՀՀ–ում վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելում ավելի կառավարելի, իսկ համաճարակային իրավիճակը կայուն կդառնա:
Փուլային սկզբունքով ջրծաղիկի դեմ պատվաստումների գործընթացի կազմակերպման համար գնման մրցույթի արդյունքում պատվաստանյութի միավոր գինը կկազմի 14 500 դրամ: