Ես համաձայն չեմ, որ հարկային բեռը շատ է և հնարավոր չէ մաքուր դաշտում գործել. Բադասյան
Տնտեսության որոշ ոլորտներ կան, որոնք ավանդաբար աչքի են ընկել մեծ ստվերայնությամբ եւ հիմա շատ դժվար են դուրս գալիս ստվերից: News.am-ի հաղոչդմամբ, այս մասին ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են տնտեսվարողները խուսափում հարկեր վճարելուց:
Դիտարկմանը, որ շատ տնտեսվարողների դժգոհում են, որ օրինական դաշտում աշխատելու դեպքում, բոլոր հարկերը վճարելու դեպքում իրենց շահույթ չի մնա, Բադասյանն ասաց. «Այդպես ցանկացած բան կարող ենք հիմնավորել, բայց ես համաձայն չեմ, որ Հայաստանում հարկային բեռը շատ է, ես համաձայն չեմ, որ հնարավոր չէ մաքուր դաշտում գործել: պարզապես կան տնտեսվարողների, որ չեն վստահում իրենց մրցակիցներին, մտածում են, որ եթե իրենք հարկային դաշտ մտնեն, մնացածը չեն անցնելու եւ իրենց բիզնեսը տուժելու է: Դրա համար կարեւոր է, որ մենք վարչարարությունը ճիշտ ուղղություններով տանենք եւ հավասարաչափ գործենք շուկայի բոլոր մասնակիցների նկատմամբ: Հենց այդպես էլ վարվում ենք թե բենզինի, թե գազի, թե այլ շուկաներում»:
ՀՀ ՊԵԿ նախագահի խոսքով՝ արվում են այնպիսի ծրագրեր, որոնք խրախուսում են հարկ վճարել։
Աղբյուրը՝ News.am