Ջրամատակարարումը կվերականգնվի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, Գետափնյա, Նորաբաց, Արբաթ, Ղուկասավան, Հայանիստ, Դարբնիկ, Զորակ, Դաշտավան, Դարակերտ գյուղերի ս.թ. հոկտեմբերի 10-ին ժամը13:00-ից դադարեցված ջրամատակարարումը կվերականգնվի հոկտեմբերի 11-ի ժամը 13:00-ին ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: