Էկոնոմիկայի նախարարը մեկնել է Ֆրանսիա

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կմասնակցի  Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 11-ին մեկնել են Ֆրանսիայի Հանրապետության Դիժոն քաղաք, որտեղ կմասնակցեն ոչ միայն Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը, այլև Խաղողագործության և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով։