Վանաձորում և Նոյեմբերյանում կատարվող աշխատանքների մասին՝ համառոտ
Ձեզ ենք ներկայացնում համառոտ տեղեկատվություն Վանաձոր և Նոյեմբերյան համայնքներում աշխատանքների, իրադարձությունների մասին: Ըստ տարածքային կառավարման մարմինների հրապարակումների.
Վանաձոր համայնքում 2024 թվականին ևս պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերը շարունակվում են:
Այս տարի նախատեսվում է հիմնանորոգել Վանաձոր համայնքի.
- Ուսանողական, Շինարարների և Վ․Համաբարձումյան փողոցները: Ծրագրի արժեքը 738 500 000 դրամ է։ Մրցույթը կայացել է։
- Վանաձոր համայնքի Տարոն 2, 4 թաղամասերի ծրագրի արժեքը 791 250 000 դրամ է։ Մրցույթը կայացել է։
- Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի փողոցները: Ծրագրի արժեքը 158 250 000 դրամ է։ Մրցույթը կայացել է։
- Վանաձոր համայնքի Դարպաս բնակավայրի ներհամայնքային փողոցները՝ սալարկմամբ: Ծրագրի արժեքը 116 050 000 դրամ է։
Շարունակվում են՝
- Վանաձոր համայնքի թիվ 4 տնակային մանկապարտեզի շենքի (1-ին և 2-րդ փուլ) կառուցման աշխատանքները: Ծրագրի արժեքը 174 762 000 դրամ է։
- Վանաձոր համայնքի թիվ 8 տնակային մանկապարտեզի շենքի կառուցման (2-րդ փուլ) աշխատանքները: Ծրագրի արժեքը 308 581 002 դրամ է։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է Նոյեմբերյան համայնք։
Մարզպետը Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի ուղեկցությամբ շրջել է Ոսկեւան, Բագրատաշեն եւ Դեբեդավան բնակավայրերում։
Ոսկեւան բնակավայրում Հայկ Ղալումյանը դիտարկել է փլուզվող ճանապարհը։ Քննարկվել են ճանապարհի հիմնանորոգման հետ կապված մի շարք հարցեր։
Բագրատաշեն բնակավայրում մարզպետը ծանոթացել է բնակելի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքներին։ Աշխատանքներն իրականացվում են համայնքային միջոցներով։
Դեբեդավան բնակավայրում Հայկ Ղալումյանը ծանոթացել է պետական բյուջեով հիմնանորոգվող ճանապարհի շինաշխատանքներին։
Այցի շրջանակում մարզպետը հանդիպել է նաեւ բնակիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակավայրերում առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, համապատասխան ոլորտների ներկայացուցիչները ստացել են հանձնարարականներ։