ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել իրանական ընկերությունների դեմ
Երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները նախատեսում են որոշում ընդունել իրանական և ռուսական կազմակերպությունների դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագետների աղբյուրները։
Նրանց խոսքով՝ նոր պատժամիջոցներ կուղղվեն իրանական ընկերությունների դեմ, որոնք իբր ներգրավված են «տարածաշրջանային, ինչպես նաև Ռուսաստանին զենք ուղարկելու մեջ»։ Ակնկալվում է, որ սահմանափակող միջոցները կազդեն նաև Իրանի ավիաընկերությունների վրա։
Բացի այդ, ԵՄ երկրների արտգործնախարարները նախատեսում են քննարկել պատժամիջոցների շրջանցմանը հակազդելու հարցը և կարող են որոշել սահմանափակող միջոցներ կիրառել անանուն ռուսական կազմակերպությունների դեմ, որոնք իբր ներգրավված են այլ երկրներում Մոսկվայի «ապակայունացնող գործողություններում»: