Գործարկվել է «Europa Clipper» առաքելությունը դեպի Յուպիտերի արբանյակ

Ֆլորիդայի Քենեդիի անվան տիեզերակայանից «Falcon Heavy» հրթիռի օգնությամբ ՆԱՍԱ-ն (ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) և «SpaceX»-ը հաջողությամբ գործարկել են «Europa Clipper» առաքելությունը: 
Դրանով մեկնարկեց հնգամյա առաքելությունը դեպի Եվրոպա՝ Յուպիտերի սառցե արբանյակ:
ԱՄՆ տիեզերական գործակալությունը հայտնել է, որ «Europa Clipper» առաքելությունը մեկնարկել է երեկ «NASA»–ի տիեզերակայանից՝ արևելյան ժամանակով ժամը 12:06-ին` սկսելով 1,8 միլիարդ արժողությամբ ճանապարհորդություն՝ Եվրոպայի առեղծվածներն ուսումնասիրելու համար, որի մակերեսի տակ օվկիանոս է թաքնված»:
Սարքը վայրէջք չի կատարի Եվրոպայի մակերևույթին, սակայն 44 թռիչք կիրականացնի 25-ից 2700 կիլոմետր բարձրության վրա։ Նախատեսվում է չափել օվկիանոսի խորությունը, որը, ինչպես կարծում են, 100-ից 130 կմ է, ինչպես նաև դրա աղիությունը։
Եվրոպայի վրա սառույցի տակ գտնվող օվկիանոսի առկայությունը հայտնաբերվել է 1997-1998 թվականներին «NASA»-ի «Galileo» զոնդի կողմից։ Այդ արբանյակը, որը Լուսնից մի քիչ է փոքր, վեցերորդն է Յուպիտերից իր հեռավորությամբ: