Քննարկվել է Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքի զարգացման ծրագիրը
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի՝ (KFW) հայաստանյան առաքելության անդամներ բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի քաղաքային և տարածաշրջանային զարգացման բաժնի ղեկավար Յենս Հագինին, բանկի գլխավոր ճարտարագետ Միքայել Փուհերին և Հայաստանում KFW բանկի ներկայացուցիչ Զառա Չատինյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վերականգնման վարկերի, Եվրոպական ներդրումային բանկերի, Եվրամիության աջակցությամբ և ՀՀ Կառավարություն-ն համաֆինանսավորմամբ իրականացվող «Համայնքային ենթակառուցվածքների 2-րդ ծրագիր, փուլ 3 Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի ընթացքը, որի ընդհանուր արժեքը կազմում է 70․44 մլն եվրո։
Ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Կոտայքի և Սյունիքի մարզերի 63 համայնքի և բնակավայրի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքներ։
Իրականացվող ծրագրի նպատակն է ընդգրված բնակավայրերի 75000 շահառուին ապահովել 24-ժամյա որակյալ ջրամատակարարմամբ, նվազագույնի հասցնել հոսակորուստները, կրճատել շահագործման ծախսերը, նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Վերականգնման վարկերի բանկի՝ (KFW) և ՀՀ կառավարություն-ն համաֆինանսավորմամբ կառուցվող Կապսի ջրամբարի ծրագրի ընթացքը