Համաշխարհային պետական պարտքն այս տարի կգերազանցի 100 տրիլիոն դոլարը
ԱՄՀ գնահատականների համաձայն, բոլոր երկրների ընդհանուր պետական պարտքն այս տարի, ըստ ակնկալիքների, կգերազանցի 100 տրիլիոն դոլարը՝ կազմելով համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 93 %-ը։
Համաձայն համապատասխան զեկույցի, «Համաշխարհային պետական պարտքի ցուցանիշը շատ բարձր է... և կաճի մինչև տասնամյակի վերջը (մինչև 2030 թվականն այն կհասնի ՀՆԱ-ի 100 %-ին)։ Թեև պարտքը, կանխատեսումների համաձայն, կկայունանա կամ կնվազի երկրների մոտ երկու երրորդում, սակայն այն կմնա զգալիորեն ավելի մեծ, քան սպասվում էր մինչև համավարակը: Այն երկրներին, որոնցում չի կանխատեսում պարտքի կայունացում, բաժին է ընկնում աշխարհի պարտքի կեսից ավելին և համաշխարհային ՀՆԱ-ի մոտ երկու երրորդը: Ծանրակշիռ հիմքեր կան կարծելու, որ ապագայում պարտքի ցուցանիշները կլինեն ավելի բարձր, քան այժմ կանխատեսվում է»:
Զեկույցում առանձին երկրների մասով տվյալներ չեն նշվել:
Սկզբնաղբյուրը՝ ՏԱՍՍ