Թմրամիջոցների մեծ քանակ Հայաստան ներկրվում է հատկապես Մեղրիի սահմանային հատվածով․ ՆԳ նախարար

«Ոստիկանությունում գրեթե իսպառ վերացել է հանցավորությունը թաքցնելու երևույթը», - այսօր խորհրդարանում հայտարարեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ վստահեցնելով, որ նաև դա է հանցավորության աճին նպաստող հանգամանք։

Խորհրդարանում այսօր հրավիրված հանցավորության վիճակի վերաբերյալ լսումների ժամանակ ՆԳ նախարարն ասաց, որ հիմնական հանցատեսակներից աճել են սպանության դեպքերը՝ միջինում 12,1 տոկոս, սպանության փորձի աճը՝ 18,4 տոկոս, զենք զնիմաթերքի ապօրինի շրջանառության աճը՝ միջինում 15,6 տոկոս, ճանապարհային երթևեկության կանոները խախտելը՝ միջինում 13,9 տոկոս, թմրանյութերի շրջնառության աճը՝ միջինում 46,6 տոկոս։

ՆԳ նախարարը նշեց, թե վերլուծությունը ցույց է տալիս, որ սպանությունների 80 տոկոսը կատարվել է կենցաղային հողի վրա։

Նախարարը վստահեցրեց՝ միևնույն ժամանակ նվազել են գողությունները՝ միջինում 10,8 տոկոս, այդ թվում՝ բնակարային գողությունները՝ միջինում 11,4 տոկոս։

Ղազարյանի փոխանցմամբ, թմրամիջոցների մեծ քանակ Հայաստան է ներկրվում հարևան երկրներից և հատկապես Մեղրիի սահմանային հատվածով, որտեղ ոստիկանության իրավասությունը, ըստ նախարարի, սահմանափակ է։

Նա նաև նշեց, որ անցած 5 տարիներին հայտնաբերված 1 տոննա 220 կգ թմրամիջոցներից միայն 2022-23-ին հայտնաբերված ավելի քան 60 կիլոգրամը եղել է սինթետիկ, որի շուրջ 20 կգ հայտնաբերել է ոստիկանությունը։ Թմրամիջոցների դեպքերի հայտնաբերման աճը կազմել է 46, 6 տոկոս։

Ինչ վերաբերում է անչափահասների մասնկացությանը թրմամիջոցների ապօրինի շրջանառությանը, ապա, ըստ նախարարի, վերջին 5 տարիներին քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված անաչափահասների թիվը յուրաքանչյուր տարի չի գերազանցել 10-ը։

Ղազարյանի խոսքով՝ 47 ոստիկան հեռացվել է համակարգից՝ թմրամիջոց օգտագործելու համար։