Ամերիկյան բանկերի մասնաճյուղերը փակման միտում են ցուցաբերում

Աշխարհի թիվ մեկ տնտեսությունը շարունակում է իր կայուն ընթացքը։ ԱՄՆ տնտեսական աճը 2024թ․ երկրորդ եռամսյակում հասել է 3% մակա րդակին, իսկ 12-ամսյա գնաճը 2024թ․ օգոստոսի  դրությամբ կազմել է 2․53%:

Գործարար ակտիվության ցուցանիշը կազմել է 54 բալ, ինչը նշանակում է, որ գործարար շրջանակները դրականորեն են տրամադրված ԱՄՆ տնտեսության նկատմամբ։

Սակայն ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճսկում ԱՄՆ-ում նկատվում է Ֆեդռեզերվի կողմից լիցենզիա ստացած առևտրային բանկերի մասնաճյուղերի թվաքանակի անկում։ Դրա մասին են վկայում ստորև բերված վիճակագրական տվյալները 2012-2023թթ․ ժամանակահատվածում․

Վիճակագրական տվայլների համաձայն՝ 2023թ․ դրությամբ ԱՄՆ-ում լիցենզավորված առևտրային բանկերի մասնաճյուղերի թվաքանակը կազմել է 69,996 միավոր։

Վերջինս 2022թ․ համեմատ աճել  է 0,1%-ով, իսկ 2021թ․ համեմատ նվազել է մոտ 1 տոկոսով։ 2023թ․-ին 2012թ․ համեմատ ԱՄՆ-ում կրճատվել է շուրջ 12 հզր մասնաճյուղ։

  • Ամփոփելով` փաստենք, որ ԱՄՆ-ի առևտրային բանկերի մասնաճյուղերի կրճատման պատճառերից մեկը կարող է լինել մի շարք խոշոր բանկերի սննկացումները և դրանց ազդեցությունը շուկայի մյուս մասնակիցների վրա։
  • Մյուս կողմից, գնալով մեծ թափ է հավաքում թվային բանկինգը, որը  լուրջ մրցակից է դառնում դասական բանկինգին