ԵՆԲ հետ քննարկվել է Սյունիքում ջրամակատարարման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին (ԵՆԲ)։ Ինչպես հայտնում են ՏԿԵՆ-ից,ԵՆԲ-ի ներկայացուցիչների այցի նպատակը Սյունիքի մարզում խմելու ջրի մատակարարման հետ կապված հարցերի քննարկումն էր։
Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել, որ ջրային ոլորտում առկա է լավ համագործակցություն միջազգային տարբեր գործընկերների հետ և կարևոր է այս համատեքստում ԵՆԲ-ի հետ համագործակցության ակտիվությունը։
ԵՆԲ-ի վարկային գծով ավագ պատասխանատու Ստեֆանի Գիհարդը ներկայացրել է տարբեր երկրներում իրենց ունեցած փորձը, խոսել Սյունիքում իրականացվելիք ծրագրերից։ Գիհարդը նշել է, որ շրջանակային համաձայնագրի շրջանակներում ցանկանում են ծրագրեր իրականացնել կրթության, առողջապահության և ջրային ոլորտներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ջրային ոլորտում իրականացվող ծրագրերը, նախանշվել համագործակցության հնարավոր այլ ուղղություններ։