Երևանում քննարկվում է «Ռոսատոմի» առաջարկը Հայաստանում ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ
Հոկտեմբերի 17-ին Երեւանում աշխատանքն է սկսել «Ռոսատոմի» առաջարկը Հայաստանում ԱԷԿ-ի կառուցման եւ նախագծին տեղի արդյունաբերության ներգրավման վերաբերյալ» թեմայով սեմինարը։
Սեմինարի ընթացքում կներկայացվեն «Ռոսատոմ» սերվիսի» աշխատանքի փորձը Հայաստանում և աշխարհում, ԱԷԿ-ը Հայաստանի էներգահամակարգում, ատոմակայանների մեծ հզորությամբ եւ փոքր մոդուլային ռեակտորների ռուսական տեխնոլոգիաները։
Ինչպես հայտնի է դարձել սեպտեմբերի կեսին, «Ռոսատոմը» սկսել է հետազոտել Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը։ Տեղեկացվել է, որ աշխատանքները կատարվում են կայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման շրջանակում։
Անհրաժեշտ հետազոտությունների կատարման արդյունքում տրվել են համապատասխան եզրակացություններ ռադիոակտիվ թափոնների պահեստարանի հետագա շահագործման հնարավորության եւ ժամկետների մասին։
Հայկական կողմի քննարկմանն է ներկայացվել «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մշակած նոր բլոկի (1 200 ՄՎտ հզորությամբ) նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։ Մինչ այդ «Ռոսատոմը» հայտնել էր, որ կարող է Հայաստանին առաջարկել 50-1 000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ։