Մհեր Գրիգորյանը կմասնակցի ԵՏՀ խորհրդի նիստին

 ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 17-19-ը գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում։
Փոխվարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին։
Նշենք, որ այս տարի արդեն երկու անգամ ՌԴ մայրաքաղաքում անցկացված խորհրդի նիստերը նախագահել է Մհեր Գրիգորյանը։