Բիթքոյնի փոխարժեքը թարմացրել է հուլիսից հետո առավելագույն ցուցանիշը

Հոկտեմբերի  16-ին բիթքոյնը թանկացել է 1,7%-ով՝ հասնելով 67,699 դոլարի: Անցած հինգ նիստերի ընթացքում կրիպտոարժույթը տարեսկզբից թանկացել է ավելի քան 61%-ով:

Բիթքոյնին հետևելով՝ աճում են կրիպտոարժույթների հետ կապված ընկերությունների բաժնետոմսերը: 

Ինտերֆաքսի հրապարակման համաձայն, կրիպտոարժույթների փոխանակման օպերատոր Coinbase Global-ի արժեթղթերի գինն աճել է 6,4%-ով։ Երեք նիստերի ընթացքում գնանշումներն աճել են 19%-ով՝ հասնելով օգոստոսից ի վեր ամենաբարձր ցուցանիշին:

Աճում է նաև իրացվելիությունը:

Նշենք, որ ամերիկյան վերլուծական կենտրոնները  կարծում են, որ Բիթքոինի գնի բարձրացումը կշարունակվի և կպահպանվի մինչև մինչև ԱՄն նախագահական ընտությունները: