2025-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի գումարը չի գործի ամբողջ Երևանում

2025-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի գումարը չի գործի ամբողջ Երևանում, իսկ եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը` ներկայումս սահ­ման­ված 1․5 մլն դրամի փոխարեն։  Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է նաև, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027-ի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեկային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից այն չի կիրառվելու նաև մնացած բոլոր մարզերի վրա: 
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարության որոշումը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում կատարված լրացումներին։