B24. Բիթքոինի բորսայական պահուստները նվազել են և գտնվում են վերջին տարիների ամենացածր մակարդակին
CryptoQuant-ի տվյալների համաձայն՝ բիթքոյնների պահումները կենտրոնացված կրիպտո բորսաներում ընկել են մինչև վերջին տարիների ամենացածր մակարդակ:
Միայն վերջին ամսվա ընթացքում ավելի քան 51,000 BTC դուրս է բերվել խոշոր առևտրային հարթակներից: Միտումը վկայում է առաջին կրիպտոարժույթի առաջարկի կրճատման մասին:
2021 թվականի հոկտեմբերին, երբ համապատասխան ցուցանիշը հայտնվեց CryptoQuant-ում, բորսայի պահուստները կազմում էին 3․2 միլիոն BTC, ներկայիս արժեքը կազմում է ~2․6 միլիոն BTC:
Փորձագետը հավելել է, որ միջոցների զգալի մասը փոխանցվում է ամերիկյան խոշորագույն կրիպտո բորսայից կոնկրետ դրամապանակներ՝ երկարաժամկետ պահպանման համար։
Աղբյուրը՝ B24