Հայտնի չէ, թե սահմանի որ հատվածում կլինի սահմանազատման հաջորդ գործընթացը. Գրիգորյան
Դեռ հայտնի չէ, թե հայ–ադրբեջանական սահմանի որ հատվածում կլինի սահմանազատման հաջորդ գործընթացը, դեռ հայտնի չէ։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում։
«Հաջորդ հատվածի վերաբերյալ անգամ քննարկումներ չեն եղել, որևէ սկզբունք չի ամրագրվել։ Մի սահմանում կա, որը ես համարում եմ ռեալ պայմանավորվածություն` դա պետք է որոշվի կոնսենսուսով։ Կողմերից մեկը չի գալու, ասի` եկեք շարունակենք այս հատվածում»,– ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ Տավուշի մարզի հատվածը եղել է ամենաբարդը, և ամենաբարդ հատվածից սկսելը նույնպես կոնսենսուսի արդյունք է եղել ։
Նշենք, որ հանձնաժողովում այս պահին քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը։