Բիլ Գեյթսն արհեստական բանականության սպառնալիքը համեմատել է միջուկային զենքի և կենսաահաբեկչության հետ
Արհեստական բանականության պոտենցիալ սպառնալիքներն այս տեխնոլոգիան հավասարեցնում են միջուկային և կենսաբանական զենքերին: Նման կարծիք է հայտնել միլիարդատեր և ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը։
«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել տեխնոլոգիաների ոլորտում, բայց կան կլիմայի փոփոխություն, միջուկային զենք, բիոահաբեկչություն և արհեստական բանականությունը: Ինձ թվում է, որ արհեստական բանականության զարգացման տեմպերը զարմանալի են և մի փոքր սարսափելի», – Գեյթսը այդ սպառնալիքները հավասարեցնում է:
Միևնույն ժամանակ, Գեյթսը խոստովանել է, որ արհեստական բանականությունը կարող է օգտագործվել լավ նպատակների, ներառյալ՝ կրթության և բժշկական ծառայությունների հասանելիությունը հեշտացնելու համար: