Երևանում իրագործվում է հասարակական տրանսպորտի համար միասնական միջանցքի գաղափարը

Երևանում իրագործվում է հասարակական տրանսպորտի համար միասնական միջանցքի գաղափարը, որն իրար կկապի տարբեր վարչական շրջանները։ 
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի խոսքով՝ հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի ներդրման մասով մշակվել է ընդհանուր հայեցակարգ։ Առաջնային փուլով իրագործվում է միասնական միջանցքի գաղափարը, որով կապվում են մի քանի վարչական շրջաններ՝ հասարակական տրանսպորտի համար ստեղծելով անխոչընդոտ երթևեկություն:
 
«Այժմ մի քանի միջանցքների գաղափար է դիտարկվում։ Հնարավոր է առանձնացված գծերի ընդլայնում դեպի Իսակովի պողոտա։ Նաև դիտարկվում է կենտրոնով անցնող երկրորդ միջանցքի գաղափարը, որը կշարունակվի դեպի Արշակունյաց պողոտա, Գարեգին Նժդեհի, Բագրատունյանց փողոցներ ։ Այժմ դիտարկվում է հնարավորությունը Նոր Նորք վարչական շրջանը Արաբկիր վարչական շրջանին կապելու և Դեպի Մալաթիա-Սեբաստիա շարունակելու ուղղությամբ»,-ասել է նա։
Նշվել է, որ նախատեսվում է քաղաքի վարչական շրջանները կապել իրար։