Բաքվում հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, Բաքվի Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, մարման աշխատանքներում երկու ուղղաթիռ է ներգրավվել:
Ձեռնարկության աշխատակիցներին տարհանում են։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Տելեգրամյան ալիքում տեղանյութ է հրապարակել Տաթև Հայրապետյանը՝ https://t.me/TatevHayrapetyan