Դուբայում գերնեղ երկնաքեր կկառուցեն
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Դուբայի կենտրոնում կհայտնվի380 մետր բարձրությամբ Muraba Veil երկնաքեր. նախագիծը ներկայացրել է իսպանական RCR Arquitectes ճարտարապետական ստուդիան:
naked-science -ը հայտնում է, որ շենքի հիմնական առանձնահատկությունը լինելու է լայնությունը՝ այն կկազմի ընդամենը 22,5 մետր։
73 հարկանի աշտարակում կտեղավորվի 131 բնակարան, սպա սրահ, ռեստորան, գեղարվեստական պատկերասրահ, հանդիպումների դահլիճներ և կինոթատրոն։
Նման «նեղ» շենքը, ըստ ճարտարապետների, պետք է գրավի զբոսաշրջիկների ուշադրությունը։ Սակայն Muraba Veil-ը չի դառնա աշխարհի ամենանեղ երկնաքերը. այս տիտղոսը կպահպանի Նյու Յորքի «Սթեյնուեյ» (Steinway Tower) աշտարակը, որի հիմքի լայնությունը 18 մետրից փոքր-ինչ պակաս է: