2024թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտը կազմել է 1,767,235․8 մլն դրամ
ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեի 1,767,235․8 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Մասնավորապես սեպտեմբեր ամսին բյուջեի 219,074․4 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից.
- ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել են 2․3%-ով և կազմել՝ 525,812 մլն ՀՀ դրամ
- Եկամտային հարկի ծավալներն աճել են 20․2%-ով և կազմել՝ 486,567․4 մլն ՀՀ դրամ
- Շահութահարկը աճել է 5%-ով և կազմել 290,431․3 մլն ՀՀ դրամ
- Ակցիզային հարկի ծավալն աճել են 0․2%-ով՝ կազմելով 95,886․7 մլն ՀՀ դրամ
- Սոցիալական վճարումների ծավալը հասել է ՝ 76,700․4 մլն ՀՀ դրամով՝ 15% աճի արդյունքում
- Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները աճել են 79․4%-ով՝ կազմելով 75,433․9 մլն ՀՀ դրամ
- Այլ հարկերի ծավալներն աճել են 12․2%-ով՝ կազմելով 59,661 մլն ՀՀ դրամ
- Պետական տուրքի ծավալները աճել են 20․9%-ով՝ կազմելով 57,149 մլն ՀՀ դրամ
- Մաքսատուրքի ծավալներն նվազել են 1․4%-ով՝ կազմելով 55,595․5 մլն ՀՀ դրամ
- Շրջանառության հարկի ծավալներն աճել են 17%-ով՝ կազմելով 44,015․5 մլն ՀՀ դրամ։
- Հարկերի անցումային գերավճարների ցուցանիշը կազմել է -17 մլն ՀՀ դրամ։