Մոսկվայում միգրանտներին 2025 թվականից կսկսեն էլեկտրոնային անձնագրեր տրամադրել
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ 2025 թվականից մայրաքաղաքում կգործարկվի փորձնական ծրագիր, որի շրջանակներում օտարերկրյա քաղաքացիների համար կձևակերպվեն իրենց անձը հաստատող էլեկտրոնային փաստաթղթեր: Այդ մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Նրանց օգնությամբ հնարավոր կլինի ստուգել մարդու մասին բոլոր համապատասխան տեղեկությունները։
«Էլեկտրոնային վկայականը պարունակում է տեղեկատվություն Ռուսաստան մուտք գործելու ամսաթվի, աշխատանքի վայրի և օտարերկրյա քաղաքացու գրանցման, ինչպես նաև գրանցման և կենսաչափական տվյալների մասին», - լրագրողներին ասել է Սոբյանինը:
Այսպիսով, ստուգայցերի ընթացքում ոստիկանությունը կկարողանա ստուգել տվյալները հատուկ կարդացող սարքերի միջոցով։
Բացի այդ, հաջորդ տարվանից Մոսկվայի ավիացիոն հանգույցում (միավորում է Մոսկվայի «Դոմոդեդովո», «Վնուկովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայանները) կենսաչափական հսկողություն կսահմանեն բոլոր օտարերկրացիների նկատմամբ։ Լուսանկարվելու և մատնահետքեր հանձնելու են նաև նրանք, ում Ռուսաստան մուտքի վիզա անհրաժեշտ չէ։
Քաղաքապետն ընդգծել է, որ կենսաչափական տվյալների բազայի առկայությունը թույլ կտա հասնել հանցագործությունների բացահայտման նոր մակարդակի:
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա