Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է, այլ երկրներից՝ աճել

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին նվազել է 6.9 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում: 

«Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի անկումը կազմել է 6.9 տոկոս, որը հիմնականում պայմանավորվել է Ռուսաստանից զբոսաշրջիկների թվաքանակի 21.6 տոկոս նվազմամբ: Այլ երկրներից այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ 8.4 տոկոսով, որին մեծ չափով նպաստել են Վրաստանից, Իրանից, Չինաստանից և Հնդկաստանից այցելած զբոսաշրջիկները»,- ասաց Հովհաննիսյանը