Հնդկաստանից ՀՀ ժամանածների թիվը էականորեն նվազել է
2024 թվականին Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների քանակը էականորեն նվազել է: 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է. «Այսինքն եթե խոսքը աշխատանքային միգրանտների մասին է, ապա իմ ունեցած տվյալներով նրանց քանակը էականորեն նվազել է»:
Միաժամանակ նա տվյալներ չի հրապարակել այն մասին, թե ՀՀ ժամանած Հնդկաստանի քաղաքացիների որ մասն է եղել զբոսաշրջիկ կամ աշխատանքային միգրանտ: