Նոր թեկնածուներ՝ ՄԻԵՀ-ում ՀՀ-ից դատավորի պաշտոնի համար
Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեկնածուների նոր ցուցակ է հաստատել։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը` հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը հետևյալ կազմով` Վահե Գրիգորյան, Նորա Կարապետյան, Աննա Մարգարյան»,– նշված է վարչապետի ստորագրած որոշման մեջ: