News.am. Արմավիրում գրանցվել է առաջին ցրտահարությունը

Շաբաթվա ընթացքում որոշ լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների, կաղամբի և կարտոֆիլի բերքահավաքը:

Լեռնային շրջաններում առաջացել է աշնանացան ցորենի երրորդ տերևը, նախալեռներում՝ հանգուցային արմատները, հովտային շրջաններում այն ծլել է։

Եղանակային պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն եղել աշնանացանի աճի և զարգացման  համար։

Հոկտեմբերի 22-24-ին Արմավիրում գրանցվեց առաջին ցրտահարությունը, օդում մինչև -1․․․․-2 աստիճան ցուրտ։ Նույն ժամանակահատվածում լեռնային շրջաններում հողի մակերևույթին գրանցվեց -5․․․-8, առանձին վայրերում մինչև  -10․․․-12 աստիճան ցուրտ, ինչը  կարող է վտանգավոր լինել թերզարգացած աշնանացանի համար։

Աղբյուրը՝ News.am