500 մանկապարտեզից 157-ում հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են
500 մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման ծրագրի շրջանակում Հայաստանի կառավարությունը հաստատել է 364 հաստատությունների աշխատանքային ծրագիրը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, դրանցից 157-ում աշխատանքներն արդեն ավարտված են։
Բոլոր ուսումնական հաստատությունները լաբորատորիաներով կահավորելու մասով «աշխատանքներ են իրականացվել 648 դպրոցներում, որոնք կամ արդեն ավարտվել են, կամ գտնվում են ավարտական փուլում։ Մինչեւ տարեվերջ դրանք բոլորը կսկսեն գործել»: