Կադաստրի կոմիտեն բնակարանների առքուվաճառքի գնային և քանակական վերլուծություն է հրապարակել
Կադաստրի կոմիտեն հրապարակել է «2024 թվականի առաջին կիսամյակի Երևան քաղաքի և Կոտայքի մարզի նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների գնային և քանակական վերլուծություն»-ը: 2024թ-ի 1-ին կիսամյակում դրանց քանակը եղել է 4,645, որից միայն Երևանում 3,418, այդ թվում՝ 708-ը Նոր Նորքում, 506-ը Աջափնյակում, 424-ը Մալաթիա Սեբաստիայում։
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը, անդրադառնալով հրապարակմանը նշել է. «Այս բումը հասկանալու համար պետք է նշել, որ 2023թ-ի տարեվերջի դրությամբ Երևանում բազմաբնակարանային շենքերի բնակարանների ընդհանուր թիվը եղել է 251,695»: