Հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի մանկապարտեզներից մեկում. տուժածներ չկան

Հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Շիրվանզադեի փողոցում գտնվող մանկապարտեզում. տուժածներ չկան։ է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնոմ ստացվել է հոկտեմբերի 30-ին, ժամը 14:04-ին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

«Տեղում իրականացվել է տարհանման աշխատանքներ․ տարհանվել է 53 երեխա և 4 աշխատակից»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։20-ին, մարվել՝ 14։30-ին։ Այրվել է էլեկտրական վահանակ։